Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան (Տեսանյութ)


Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 20 11:41 2023

Երևանում ԼՂ-ի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների արարքին դեմ է արցախցի Նարե Սիմոնյանը։

Նա մտավախություն ունի, որ այս գործողությունը ուղղորդված է և կարող է պատրվակ լինել անգամ ներկայացուցչությունը փակելու։

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր պլանի հերթական մասին է անցել։ Նա ուզում է Արցախի պետականության մնացորդները վերացնել արցախցիների ձեռքով։ Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ  պետք է դատել Արցախի ղեկավարներին, պատգամավորներին։ Նա ուղղորդում է այսպես, որ վերացնի Արցախի պետականության նշանները։ Ես չգիտեմ, թե նրան ինչ պաշտոն են խոստացել։ Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը», - նշեց  Նարե Սիմոնյանը։

Նարեն ավելացնում է՝ թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի։