«Նիկոլ վարչապետ, դու օրհնություն ես տարածաշրջանի համար». ադրբեջանցին՝ Փաշինյանին


«Նիկոլ վարչապետ, դու օրհնություն ես տարածաշրջանի համար». ադրբեջանցին՝ Փաշինյանին
Հոկտեմբեր 12 12:11 2023

Այսօր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց․ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»: 

Օգտատերերն արված գրառմանը տարբեր կերպ են արձագանքել. ինչպես միշտ, Փաշինյանին քննադատող մեկնաբանությունները հեռացվում են, իսկ գովերգող զանգվածի միանման «քոմենթները»՝ պահվում: Բայց ուշագրավն այն է, որ Փաշինյանի գրառման տակ արված ադրբեջանցու «քոմենթը» չեն հեռացրել:

 Mammadjafar Mammadov անունով օգտատերը Փաշինյանի գրառման տակ գրել է․

«Նիկոլ, վարչապետ, դու օրհնություն ես տարածաշրջանի համար. Բայց խնդրում եմ՝ դադարեք ստել: Նրանք բռնի տեղահանված չեն եղել: Նրանց մտերմացրել են տեղի «իշխանությունները», ուստի նրանք գերադասել են չապրել Ադրբեջանի դրոշի տակ և խաղաղ ճանապարհով տեղափոխվել են Հայաստան»։