Կարևոր՝ Wildberries-ից օգտվողների համար․ միջնորդավճար է սահմանվել


Կարևոր՝ Wildberries-ից օգտվողների համար․ միջնորդավճար է սահմանվել
Հոկտեմբեր 12 14:24 2023

Wildberries-ը միջազգային Visa և Mastercard քարտերով ապրանքների համար գնման գնի 3%-ի չափով միջնորդավճար է սահմանել, ասվում է ընկերության կայքում։

 

Նշվում է, որ միջնորդավճար գանձելու մասին պայմանագրի պայմանները գործում են հոկտեմբերի 9-ից։

 

Wildberries-ի մամուլի ծառայության Telegram ալիքի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-ից գանձվելու է միջնորդավճար՝ գնման գնի 3%-ի չափով՝ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերների համար վճարելիս։

 

 

Փոփոխությունն անդրադարձել է այս միջազգային վճարային համակարգերի միայն ռուս քարտապանների վրա: