«Սյամոն փրկիչ էր» օպերացիան շարունակվում է». Գագիկ Համբարյան


«Սյամոն փրկիչ էր» օպերացիան շարունակվում է». Գագիկ Համբարյան
Հոկտեմբեր 12 09:33 2023

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցի Սյամոյի հարցազրույցից հետո հրապարակ է նետվել նաև դրան պաշտպանող մի սորոսական՝ Հայկ անունով, ում ավելի շատ հիշում են որպես հիստերիկ և անմեղսունակ ճղճղանի՝ հայտնի՝ «Թուրքերը գալի՜ս են.... թուրքերը գալի՜ս են» հայտնի բեմադրությամբ, որտեղ վերջինս փորձում էր ծաղրել գործող իշխանություններին և որի ժամանակ անկապ շարժումներ էր անում ու ճղճղում, ինչպես նաև, ըստ ԶԼՄ-ների Շուշիից և Հադրութից տեղահանվածների գումարների մախինացիաների պահով նրա դեմ հարուցված քրեական գործով...
Հիմա էլ դա Հ1-ով փորձում է այն թեզն առաջ տանել, թե ԻԲՐ եթե Սյամոյին վստահեին իշխանությունն Արցախում, ապա ոչինչ չէր լինի, ինչպես նաև Արցախի հանձնման ողջ մեղավորությունը բարդում է Ռուսաստանի վրա, այդ պետությանը ներկայացնելով ոչնչություն...
Ռուսների մեղավորության մասին բազմիցս եմ ասել և շարունակում եմ պնդել՝ ՌԴ-ն այնքանով է մեղավոր այս ամենում, որ 2020թ-ի նոյեմբերին ՀԵՆՑ Պուտինն է փրկել Նիկոլ Անհողի իշխանությունը և մեզ համար ստեղծել աղետալի վիճակ...
Ինչ վերաբերվում է սույն սորոսականին, ապա զարմանալի չէ, որ սա ու իր կուռք Սյամոն շարունակում են վատաբանել Ռուսաստանին՝ ծառայություններ մատուցելով և՛ Նիկոլին, և՛ Նիկոլին 2018թ-ի Հայաստանում իշխանության բերած ուժերին՝ շարունակելով առաջ տանել «Սյամոն փրկիչ էր» տրագիկոմեդիան և, որքան հասկանում եմ, պաշտոններ են ցանկանում ստանալ Նիկոլից...»: