ՄԱԿ-ը՝ Իսրայելի՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառելու մասին


ՄԱԿ-ը՝ Իսրայելի՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառելու մասին
Հոկտեմբեր 11 19:03 2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ինքը ՄԱԿ-ից ոչ մի զեկույց չի ստացել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մասին։

 
 

«Ես ոչ մի հաղորդում չեմ տեսել: Եթե մենք նման բան տեսնենք, վստահ եմ, որ կհայտնենք դրա մասին: Ինձ չեն տեղեկացրել, որ  տեսել ենք այդ տեսակի զինամթերքի օգտագործում»,- ասել է Դյուժարիկը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարողանում է բացահայտել սպիտակ ֆոսֆորային ռումբերի կիրառման դեպքերը։