Գեղարքունիքում կայծակի հարվածից զինծառայող է մահացել


Գեղարքունիքում կայծակի հարվածից զինծառայող է մահացել
Հոկտեմբեր 11 16:55 2023

NEWS.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։