Մոսկվայի մետրոյում 2 գնացք է բախվել (տեսանյութ)


Մոսկվայի մետրոյում 2 գնացք է բախվել (տեսանյութ)
Հոկտեմբեր 11 12:53 2023

Մոսկվայի մետրոյում երկու գնացքներ են բախվել։ Միջադեպը գրանցվել է Լյուբլինսկո-Դմիտրովսկայա գծի Պեչատնիկի կայարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 
 

Գնացքի բախման հետևանքով՝ վարորդը վնասվածքներ է ստացել։ Նա հայտնվել է երկու գնացքների արանքում։ Նախնական տվյալներով՝ ուղևորներից տուժածներ չկան։

 

Տեսանյութը՝ այստեղ։