«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար


«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար
Հոկտեմբեր 10 23:28 2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի»։

 

 

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրն օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում ելույթի ժամանակ։

 

«Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա,  որը կազմում է Տնտեսական համագործակցության կազմակերպության աշխարհագրության ռազմավարական առանցքը»,- ասել է Ֆիդանը:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասնել «որոշակի ազդակի՝ կապված Հարավային Կովկասում նոր դինամիկայի հետ, և, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի՝ ի շահ Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամների»։