Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարո Փայլանը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները


Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարո Փայլանը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները
Հոկտեմբեր 10 16:59 2023

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:

Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: