Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև


Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև
Հոկտեմբեր 10 11:53 2023

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատմական պայմաններ են ստեղծվել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար», - ասել է Ալիևը։

Նա նշել է՝ իբր թե Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ։