Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա նոյեմբերի 21-ին


Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա նոյեմբերի 21-ին
Հոկտեմբեր 10 12:49 2023

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա նոյեմբերի 21-ին, ոորոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջադրված միակ թեկածունին կողմ է քվեարկել Երևանի ավագանու 32 անդամ, դեմ՝ 5։

 

Նշենք, որ այսօր մեկնարկած Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ։ Ինչպես նախապես հայտնել էին, նիստը բոյկոտել են «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը: