Հեղափոխությունը ազգային չարիք է, չե՞ք հավատում, նայեք հայաթափված Արցախին ու օկուպացված Հայաստանին


Հեղափոխությունը ազգային չարիք է, չե՞ք հավատում, նայեք հայաթափված Արցախին ու օկուպացված Հայաստանին
Հոկտեմբեր 10 11:35 2023

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․

«Հեղափոխությունը կործանեց Արցախն ու գահավիժման է տանում Հայաստանը։

Ես եղել եմ առաջին հակահեղափոխականներից դեռ 2018-ին,մնում եմ ու կմնամ այդպիսին։
Ձեր հեղափոխության հոմանիշը Արցախի ադրբեջանացումն է ու Հայաստանի թրքացումը։

Վայ են ազգին,որը հեղափոխություններով ոգեւորվում է։
Հեղափոխությունը ազգային չարիք է։
Չե՞ք հավատում։

Նայեք հայաթափված Արցախին ու օկուպացված Հայաստանին»։