«Կոնջորյան ու Հարությունյան, բա ձայն հանեք․ լեզուներդ մի «լավ» տե՞ղ եք կոխել»․ Բագրատյան


«Կոնջորյան ու Հարությունյան, բա ձայն հանեք․ լեզուներդ մի «լավ» տե՞ղ եք կոխել»․ Բագրատյան
Հոկտեմբեր 8 16:51 2023

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ, «հայանպաստ» հայտարարություն տարածվեց։ ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա` տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։ Հ. Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան` գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։ Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ. Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից, իբր թե, օկուպացված 8 ադրբեջանական գյուղերի մասին։ Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ի՞նչի եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել։
Հիմա, այս էլ որերորդ անգամ Ադրբեջանն ասում է 8 անկլավի մասին։ Հայկական կողմը ձայն չի հանում։ Կլինի՞ մեզ բացատրեք` այդ ի՞նչ 8 անկլավներ են։ Պատից կախված է 1974թ Մ-ում հրատարակված Հայկական ԽՍՀ քարտեզը. այստեղ 3 անկլավ կա 34 քառ. կմ։ Բայց կա 1 հայկական անկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը 41 քառ կմ։ Ինչո՞ւ հայկական կողմը չի ասում սա, ի՞նչու չենք հակափաստարկներ հրապարակում։ Անհասկանալի է։
p.s. Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզել Եվրոպային Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառել։ Փաշինյա´ն դա միակ ձևն է` Արցախը ետ բերելու։ Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։ Բան չեմ հասկանում»: