«Համասը բացել է դժոխքի դարպասները Գազայի հատվածում». Իսրայելի ՊԲ


«Համասը բացել է դժոխքի դարպասները Գազայի հատվածում». Իսրայելի ՊԲ
Հոկտեմբեր 7 23:58 2023

Իսրայելի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Յոավ Գալանտն սպառնալից հայտարարություն է արել Գազայի հասցեին։ Ելույթի տեսանյութը հրապարակում է երկրի պաշտպանության բանակը (IDF)։

Գալանտը զինյալներին խոստացել է իրավիճակի արմատական ​​փոփոխություն։ Նրա խոսքով՝ «Համասը բացել է դժոխքի դարպասները Գազայի հատվածում»։ «Այն, ինչ եղել է նախկինում, երբեք չի կրկնվի. մենք 50 տարով առաջ կգցենք իրավիճակը Գազայում»,-ասել է Գալանտը։ Նա նաև ընդգծել է, որ գրոհայինները կվճարեն իրենց գործողությունների համար։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել իսրայելական պետության դեմ` դա անվանելով ՀԱՄԱՍ-ի լուրջ սխալ: