Ալիևը Միշելին հայտնել է ,որ 8 գյուղ է պահանջում Հայաստանից. որոնք են այդ գյուղերը


Ալիևը Միշելին հայտնել է ,որ  8 գյուղ է պահանջում Հայաստանից. որոնք են այդ գյուղերը
Հոկտեմբեր 7 19:10 2023

«Գրանադայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ (ԵՄ-Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա) հայտարարության մեջ իմ  բացակայության պայմաններում Ադրբեջանին հիշատակելը ճիշտ մոտեցում չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝   Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում , հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝ հղում անելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ոչ թե խաղաղությանն են ծառայում, այլ նոր առճակատմանը, և եթե տարածաշրջանում նոր առճակատում տեղի ունենա, ապա դրա պատճառը Ֆրանսիան է լինելու»,- ասել է Ալիևը։

Ինչ վերաբերում է քառակողմ հռչակագրին,  ապա այն, ըստ Ալիևի, նույնպես չի նպաստելու տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանն «օկուպացված» է պահում «ադրբեջանական» 8 գյուղեր»։

«Ադրբեջանի 8 գյուղ դեռևս Հայաստանի «օկուպացիայի» տակ է, անհրաժեշտ է դրանք «ապաօկուպացնել»,- ասել է նա։

Հիշեցնենք որ Փաշինյանի բանակցություների արդյունքում մենք հինգ տարի գյուղ առ գյուղ կորցնում ենք ամեն  հայրենիք, թե որոնք են այդ գյուղերը ծանոթացեք՝ այստեղ