Ցնցված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից․ ՀՀ ԱԳՆ


Ցնցված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից․ ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբեր 7 21:58 2023

ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրառում է հայտնվել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապացությամբ։

Գրառման մեջ նշված է․

«ՀՀ ԱԳՆ ցնցված է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից և քաղաքացիական բնակչության վրա հարձակումներից։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։