Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումն անվանել է «նոր էջ՝ պաղեստինյան դիմադրության պատմության մեջ»


Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումն անվանել է «նոր էջ՝ պաղեստինյան դիմադրության պատմության մեջ»
Հոկտեմբեր 7 19:47 2023

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա անվանել է «պաղեստինյան դիմադրության պատմության մեջ նոր էջ»։

 

 

«ՀԱՄԱՍ շարժման այսօրվա գործողությունը կարևոր քայլ է սիոնիստների դեմ պաղեստինյան ժողովրդի զինված դիմադրության շարունակման համար», - ISNA-ին տված հարցազրույցում ասել է Քանանին: «Այս գործողությունը նոր էջ է բացում պաղեստինյան դիմադրության պատմության մեջ»:

 

 

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՄԱՍ շարժումը ցուցադրել է «զավթիչների դեմ անսպասելիության տարրն օգտագործելու և համակցված գործողություններ իրականացնելու կարողություն»։ «Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն են սիոնիստները, եթե նրանք հանդիպեն լուրջ դիմադրության»: