Երուսաղեմի հայկական համայնքում տուժածներ չկան


Երուսաղեմի հայկական համայնքում տուժածներ չկան
Հոկտեմբեր 7 14:48 2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է  Հակոբ Սևանը: