Ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին. Հայտարարություն


Ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին. Հայտարարություն
Հոկտեմբեր 7 11:32 2023

«Ազգային-ժողովրդավարական բևեռից» հայտնում են, որ ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել Բևեռի աջակից Վահրամ Պետրոսյանը: Նրա դեմքին, նաև ձեռքի դաստակին կան վնասվածքներ։

Նշենք, որ նախօրեին Ազատության հրապարակից ոստիկաններն ուժ կիրառելով բերման էին ենթարկել Բևեռի աջակիցներին։

«Ազգային-ժողովրդավարական բևեռի երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Ականատեսների պնդմամբ` ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին», - նշված է հաղորդագրության մեջ։