1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան


1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան
Հոկտեմբեր 7 11:12 2023

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

 

«Ժամանակին Պակիստանի նախագահ և վարչապետ եղած Զուլֆիկար Ալի Բհուտոն իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ասել է՝ «Մենք խոտ կուտենք, նույնիսկ սոված կմնանք, բայց միջուկային ռումբ կստեղծենք», և Պակիստանն այդ ռումբը ստեղծեց։

 

Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք», իսկ հանրային գիտակցության մեջ պայմանական «լավ ապրելու»  մարմաջն աստիճանաբար հակադրվեց և, ի վերջո, խեղդեց ապահով հայրենիք ու անվտանգություն ունենալու բնական և կենսական տենչը»։