«Ծիծաղելի է և անտրամաբանական»․ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ օկուպացրել է Հայաստանի 150 քառ․ կմ տարածքը


«Ծիծաղելի է և անտրամաբանական»․ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ օկուպացրել է Հայաստանի 150 քառ․ կմ տարածքը
Հոկտեմբեր 6 14:40 2023

Ադրբեջանի ԱԳՆ-իհայտարարության է տարածել որտեղ ծիծաղելի է որակել Ֆրանսիայի հայտարարությունը ։Ծիծաղելի է, որ Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացնելու մեջ։ 

«Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, անտրամաբանական է պնդել, որ չսահմանազատված սահմանի այն տարածքները, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ուժերը, պատկանում են Հայաստանին»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։