Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին


Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին
Հոկտեմբեր 6 11:52 2023

Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Նշվում է, որ քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Ջամալ Ռամազանովի կողմից։

Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։