Արցախցի ընտանիքը գիշերում է փողոցում՝ մեքենայի մեջ. Տեսանյութ


Արցախցի ընտանիքը գիշերում է փողոցում՝ մեքենայի մեջ. Տեսանյութ
Հոկտեմբեր 5 19:11 2023

Արցախցի ընտանիքն օրեր շարունակ ապրում  ու գիշերում է Երևանում ՝ Տեղի կրուգի արածքում մեքենայի մեջ։

Լրագրող Սյուզի Բադոյանն իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը պատմում է՝  երեխան հաշմանդամություն ունի, բռնի տեղահանման ճանապարհին մրսել, հիվանդացել է, ինչից հետո տեղափոխել են երևանյան հիվանդանոցներից մեկը։ 

Ապրելու տեղ չունենալով՝  ընտանիքի մի մասը, այդ թվում երեխաներ, քնում է մեքենայի մեջ։ 

«Մեզ գրանցել են, ասել են՝ կզանգենք։ Ոչ մի բան չեն առաջարկել, սպասում ենք զանգին»,-ասում է տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։