Ռուս խաղաղապահները փակել են իրենց դիտակետերը Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ իրավիճակն՝ Արցախում


Ռուս խաղաղապահները փակել են իրենց դիտակետերը Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ իրավիճակն՝ Արցախում
Հոկտեմբեր 5 20:15 2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։