Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ենք քննարկել․ Զելենսկին՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին


Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ենք քննարկել․ Զելենսկին՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Հոկտեմբեր 5 17:44 2023

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գրանադայում կարճ զրույցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X–ի իր միկրոբլոկում գրառում է արել․

«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ բարեկամական հարաբերություններով»։