«Հերիք չի՞ էդ Սյունիքի մարզին, Կապանին, ստեղ-ընդեղին հղում անեք». Փաշինյան


«Հերիք չի՞ էդ Սյունիքի մարզին, Կապանին, ստեղ-ընդեղին հղում անեք». Փաշինյան
Հոկտեմբեր 4 22:47 2023

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջարկեց գնալ Սյունիքի Ներքին հանդ գյուղ, որը 3 կողմից շրջապատված է թշնամիներով, մարդիկ չեն կարողանում գնալ գերեզմաններ, իսկ ջրի բոլոր ակունքները թշնամու վերահսկողության տակ են: «Միակ մարդը, ով ՀՀ-ի անկախությունը հարցականի տակ է դրել, դա Դուք եք»:

Սա կրկին հունից հանեց Փաշինյանին: «Լավ, հերիք չի՞ էդ Սյունիքի մարզին, Կապանին, ըստեղ-ընդեղին հղում անեք: Էդ հղումների ճակատագիրն էլ տեսանք: Էդ որ ասում եք` դե ապացուցեք: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի թալանն ապացուցեցինք: Դուք էդ կոպեկների հետևից եկել եք ստեղ ու հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս: Որ ասում եք` եկեք ձեզ տանեմ: Հմի ասել էի հա` մյուս անգամ էդ բառապաշարը չկրկնեմ»,- ինքնատիրապետումը կորցրեց Փաշինյանն, ինչից հետո դահլիճում իրավիճակը լարվեց:

Մանրամասն` տեսանյութում: