Լավրովը մեկնաբանել է Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները


Լավրովը մեկնաբանել է Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները
Հոկտեմբեր 2 19:57 2023

ՀԱՊԿ-ից դուրս գալու  մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 
 

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից,  դիմեն  գործընկերներին՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը,  դա կլինի իրենց սուվերեն որոշումը՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը, բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո: