Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան, փողոցները վերածվել են «լճերի». Լուսանկարներ


Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան, փողոցները վերածվել են «լճերի». Լուսանկարներ
Հոկտեմբեր 2 12:31 2023

Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել, գրում է ermenihaber-ը։

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին:

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում: