Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ\ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ\ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբեր 1 23:47 2023

ՌԴ Տյումենի մարզում՝ Տոբոլսկի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն էր որոտացել: Պայթյունից հետո հրդեհը պատել էր 5 հարկանի շենքը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ–ները՝ տարածելով նաև տեսակադրեր:

 
 

Տյումենի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհն արդեն մեկուսացվել է։

 

Ըստ Տյումենի մարզի առողջապահության վարչության՝ երեք մարդ հոսպիտալացվել է:

 
 

«Զանգը ստացվել է ժամը 21:21-ին, շտապօգնության խումբը ժամանել է 21:26-ին, զննումից և օգնությունից հետո 3 հիվանդ տեղափոխվել է թիվ 3 մարզային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք, նրանք այս պահին բուժննում են անցնում բժիշկների բազմամասնագիտական ​​խմբի կողմից: Դեպքի վայրում հերթապահում են բուժաշխատողները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։