Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահը հանդիպել է երեսուներկու տարի առաջ Ստեփանակերտից իբրև թե բռնի տեղահանված և վերաբնակեցված մի խումբ ադրբեջանցիների հետ։
«Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրն ազատագրվել են հայկական օկուպացիայից։ Իսկ ադրբեջանական տարածքներում մնացած ապօրինի ռազմական կազմավորումներն ու անջատողական վարչակարգը վերացվել են սեպտեմբերի 19-20-ը իրականացված վերջին հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում»,- գրում են հակառակորդի լրատվամիջոցները` հայտնելով, որ այսպե սկոչված «Մեծ վերադարձ»-ի շրջանակներում շուտով տեղի կունենա իբրև թե «բռնի տեղահանված» ադրբեջանցիների վերադարձ Ստեփանակերտ: