Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ


Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ
Սեպտեմբեր 20 12:49 2023

Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ

 

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել ենք Ստեփանակերտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու հիվանդանոցի բժիշկներից Հրայր Աղաբեկյանը:

 

«Շատ են վիրավորները, և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականների շրջանում: Երեխաներ ու կանայք չկան վիրավորների շրջանում, նրանք ապաստարաններում են»,- ասաց բժիշկը:

 

Նրա խոսքով՝ այժմ հիմնականում զոհերի մարմիններն են բերում. «Ոչինչ էլի, շատ են զոհերը»:

 

Հրայր Աղաբեկյանը նշեց, որ հիմնականում բեկորային ու հրազենային վնասվածքներ ունեն վիրավորները. «Հիմնականում թեթև վիճակում գտնվողներն են մեր հիվանդանոցում»: