Մարզերով, ուժայիններով և հնդիկներով ՔՊ -ն 4800 մարդ էր հավաքել


Մարզերով, ուժայիններով և հնդիկներով ՔՊ -ն  4800 մարդ էր հավաքել
Սեպտեմբեր 15 23:18 2023

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանի մոտից 18:00-ին մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթը, որն ավարտվեց Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ նախընտրական հանրահավաքով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4800 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/17488