Պորտուգալական քաղաքում 2.2 մլն լիտր կարմիր գինի է արտահոսել՝ առաջացնելով «գինու գետ» (տեսանյութ)


Պորտուգալական քաղաքում 2.2 մլն լիտր կարմիր գինի է արտահոսել՝ առաջացնելով «գինու գետ» (տեսանյութ)
Սեպտեմբեր 15 17:12 2023

Գինեգործները պորտուգալական փոքրիկ Սան Լորենսո դո Բայրո քաղաքի փողոցներում «գինու գետ» են առաջացրել այն բանից հետո, երբ Levira Distillery գործարանի երկու ցիստերնից պատահաբար 2.2 մլն լիտր կարմիր գինի է արտահոսել:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, արտասովոր տեսարանն ապշեցրել է բնակիչներին: 

Իշխանությունները բնապահպանական տագնապ են հայտարարել և քայլեր ձեռնարկել, որպեսզի ոգելից խմիչքը Կերտիմա գետը չլցվի և այն չաղտոտի: Ի վերջո «գինու գետի» հունը փոխվել է և այն թափվել է դաշտը:

Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ թորման գործարանի մոտ գտնվող տան նկուղն ամբողջովին լցվել է գինիով։

Տեսանյութն՝այստեղ