Հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ


Հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ
Սեպտեմբեր 15 09:27 2023

«Արծիվ գործընկեր-2023»  հայ-ամերիկյան զորավարժությունների շրջանակում Հայաստան են ժամանել 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ  բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

ԱՄՆ գեներալները Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հետևել են զորավարժությունների ընթացքին: