«Հանրային ձայն» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի առցանց հանրահավաքով


«Հանրային ձայն» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի առցանց հանրահավաքով
Սեպտեմբեր 14 19:49 2023

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հանրային ձայն» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի առցանց հանրահավաքով:

 

 

Այս մասին հայտնեց կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.

 

«Վաղը բացահայտումների 3֊րդ թողարկումը կլինի ֆեյսբուքի ուղիղ եթերով»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրահավաք կամ բակային այց նախատեսված չէ: