Հավաստագրեր եմ հանձնել Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) ավտորիզացիան կրթություն իրականացնելու նպատակով բարեհաջող վերապատրաստումներ անցնող ուսուցչական անձնակազմին


Հավաստագրեր եմ հանձնել Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) ավտորիզացիան կրթություն իրականացնելու նպատակով բարեհաջող  վերապատրաստումներ անցնող ուսուցչական անձնակազմին
Սեպտեմբեր 14 22:55 2023

Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը 2022 թվականից հանդիսանում է Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրով (DP) թեկնածու դպրոց և այս ընթացքում կատարել է մեծածավալ աշխատանքներ ավտորիզացիա ստանալու նպատակով: 

? Այսօր հավաստագրեր եմ հանձնել մեր արհեստավարժ ուսուցչական անձնակազմին, ովքեր Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի (DP) ավտորիզացիան ստանալու և կրթություն իրականացնելու նպատակով բարեհաջող ավարտել են վերապատրաստումները, որոնք նախատեսված էին օգնելու 15 ուսուցիչներին, ղեկավարին և համակարգողին՝ բարելավելու իրենց ըմբռնումը Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի մասին, զարգացնելու իրենց ուսուցման հմտությունները և միշտ քաջատեղյակ լինելու վերջին կրթական միտումներին և գործելակերպին: 

✔️ Այնուհետև տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում բուհի ղեկավարությունը, հրավիրված մասնագետները համապատասխան որակավորմամբ ուսուցչական կազմը և կառավարող թիմը քննարկել են ապագա ծրագրերը:

#ՀԱՊՀ #NPUA #PHS