Սնուփ Դոգի համերգը չեղարկելու և 6 միլիոն դոլարը սահմանների պաշտպանությանն ուղղելու հանրագրի ներքո հավաքված ստորագրությունները փոխանցվել են կառավարությանը


Սնուփ Դոգի համերգը չեղարկելու և 6 միլիոն դոլարը սահմանների պաշտպանությանն ուղղելու հանրագրի ներքո հավաքված ստորագրությունները փոխանցվել են կառավարությանը
Սեպտեմբեր 14 21:14 2023

«Սրբազան Հայաստան» շարժումը, որը Հայաստանում Սնուփ Դոգի համերգը չեղարկելու  պահանջով կոլեկտիվ հանրագրի ներքո ստորագրահավաք էր նախաձեռնել, հայտարարել է․   

«Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:

Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:

Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:

Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Հիմա կսպասենք  Կառավարության արձագանքին»։