Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել Սոֆի Ժուասենին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար


Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել Սոֆի Ժուասենին հայ ժողովրդի նկատմամբ  ցուցաբերած սրտացավության համար
Սեպտեմբեր 14 19:22 2023
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հարգարժան տիկին Սոֆի Ժուասեն,
 
Բարձր գնահատելով Մասիս համայնքի և Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև համագործակցության հաստատումը՝ շնորհակալություն եմ հայտնում երկու տեղական իշխանությունների միջև կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր քայլերի համար:
 
Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ցուցաբերած սրտացավության, Արցախի ու արցախահայության անվտանգությունը վերականգնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ձեր ջանքերի համար:
 
Շնորհակալ ենք Ձեզ, մեր երկրի դարավոր բարեկամ Ֆրանսիային: