Մեկ տարի առաջ այս օրերին հայկական կողմն ունեցավ 224 զոհ, բայց 224 վայրկյան անգամ սգո օր չհայտարարվեց


Մեկ տարի առաջ այս օրերին հայկական կողմն ունեցավ 224 զոհ, բայց 224 վայրկյան անգամ սգո օր չհայտարարվեց
Սեպտեմբեր 14 14:14 2023
Անցած տարի այս օրերին թշնամին հրետակոծում էր հայկական բնակավայրերը Գորիսից մինչև Սոթք։ Հայկական կողմն ունեցավ 224 զոհ, բայց 224 վայրկյան անգամ սգո օր չհայտարարվեց։
Մինչ օրս անհետ կորած է համարվում 2 զինծառայող։ Մեկի՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մասունքները Կուտականի դիրքերում են մնացել: Հայրն ամեն օր հեռադիտակով նայում է որդու ոսկորներին ու արդեն մեկ տարի է չի կարողանում հողին հանձնել՝ «խաղաղասեր» թշնամին չի թողնում այն դուրս բերել։։ Իսկ 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանը Վերին Շորժայի դիրքերից ոչ տուն եկավ, ոչ զորամաս վերադարձավ։ Մինչ օրս նրա ճակատագիրն անհայտ է...