Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանություններն Ադրբեջանին. Փաշինյան


Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանություններն Ադրբեջանին. Փաշինյան
Սեպտեմբեր 14 11:52 2023

«Տեղեկացնեմ, որ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայամանգորի նոր տեքստի վերաբերյալ»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը կաշխատի ու ողջամիտ ժամկետում կներկայացնի իր մեկնաբանությունները:

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։ Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,-հայտարարեց Փաշինյանը։