Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու արել է այդ հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու արել է այդ հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 13 20:35 2023
ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները: Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված  հրապարակումներին, ինչքան տեղյակ եմ` նման հրապարակում եղել է տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Հարցին, թե մտավախություն ունի՞ արդյոք, որ Ռուսաստանը Հայաստանում կարող է հեղափոխություն անել, նա արձագանքեց` Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու հայ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է:
 
Հիշեցնենք` «Բաղրամյան-26» Telegram ալիքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ Պրիգոժինի մահվան պահին Հայաստանում կար «Վագների» մոտ 3000 մարտիկ։
 
Վերջերս (հիմնականում Ռոստովից) նրանց է միացել ևս մոտ 2000 պայմանագրային զինծառայող։
 
Նշվում էր, որ Կրեմլը արտոնել է Հայաստանում պետական հեղաշրջման սցենարը: