Հայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:
ՊԵԿ փոխնախագահն ամբիոնի մոտ ելույթ էր ունենում, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին լսում և իրար հետ զրուցում էին: Դա դուր չեկավ Ալեն Սիմոնյանին և նա ընդհատելով ելույթը ասաց.«Պարոն Թորոսյան, պարոն Արսենյան, նիստն արդեն սկսվել է, ունենք բանախոս»:










