Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից


Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից
Սեպտեմբեր 13 11:10 2023

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Լուսինե Ավանեսյանը:
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է: