44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից, որում իրեն վերագրվող արարքներն ու առաջադրված մեղադրանքները անհիմն ու ծիծաղելի է որակել, ընդգծել, որ անկախ բռնաճնշումներից՝ զոհված զինվորների ծնողները հետ չեն կանգնելու պայքարից։ Գալեյանը պայքարի կոչ է ուղղել նաև հայրենակիցներին։
«Պայքարի և դիմադրելու կոչ եմ անում մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը»,- գրել է Գարիկ Գալեյանը՝ ընդգծելով՝ հայ ազգի հերոս որդիների արյամբ ողողված Արցախի հողը պաշտպանել է պետք կյանքի գնով։
.jpg)










