Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն նրան մրցակից չկա. Պեսկով


Պուտինը դեռ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն նրան մրցակից չկա. Պեսկով
Սեպտեմբեր 11 15:59 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն արդեն պարզ է, որ նա վայելում է բնակչության բացարձակ աջակցությունը, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը դեռ չի հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը։ Եթե ենթադրենք, որ նախագահն իսկապես առաջադրում է իր թեկնածությունը, ապա ակնհայտ է, որ մեր երկրում ներկա փուլում ոչ ոք չի կարող մրցել նախագահի հետ»,- ասել է Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում։
 
«Նա վայելում է բնակչության բացարձակ աջակցությունը», - նշել է նա: