Շառլ Միշելն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Շառլ Միշելն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Սեպտեմբեր 10 15:08 2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։