«Ուժեղացված պարեկություն է իրականացվում»․ ՀՀ-ում ԵՄ առաքելության հայտարարությունը


«Ուժեղացված պարեկություն է իրականացվում»․ ՀՀ-ում ԵՄ առաքելության հայտարարությունը
Սեպտեմբեր 10 18:44 2023

Հայաստանում Եվրոպական միության առաքելության X միկրոբլոգում հայտնել են, որ  ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում։

 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

 

«Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ՝ կուտակումներն ու կրակոցները:

 
 

ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար»: