Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ. Փալոն


Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ. Փալոն
Սեպտեմբեր 10 13:06 2023

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը դադարեցնելու կոչը։

 

 

«Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը և հանդես եկաք հայ ժողովրդի պաշտպանությամբ։

 

Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման համար, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ։ ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի, որպեսզի վերջ դնի այս հումանիտար ճգնաժամին»,- իր միկրոբլոգում մեկնաբանել է նա Քարդաշյանի կոչը։