Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը


Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը
Սեպտեմբեր 10 04:55 2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաև Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արարողությունը մեկնարկեց Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում տվեց 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։

Օրհնության խոսք ասաց Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը։

Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

377145105_322780696941590_6041868628261020500_n.jpg (91 KB)