Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։
«Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը,իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր,գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր նախագահին»,-գրել է Ղարամյանը։










